Խրիստո Ստոիչկովը կարծում է, որ Լամին Յամալին չի կարելի համեմատել Լիոնել Մեսսիի հետ։
– Լամինը դարձավ 17 տարեկան։ Դուք հիանալի հարձակվող էիք՝ ինչպես Մեսսին… Կարելի՞ է նրանց համեմատել:
-Եկեք նրանց չհամեմատենք։ Ես երբեք չեմ սիրում համեմատել, ամեն մեկն իր ձևով յուրահատուկ է, և հուսով եմ, որ Լամինը կշարունակի նույն ոգով, կշարունակի աշխատել նույն ջանասիրությամբ և որակով։ Այդ պատճառով նա գոլեր է խփում «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կազմում։
Նա երեխա է, որին մենք պետք է պաշտպանենք, չբարձրացնենք նրան շատ բարձր, քանի որ այդ դեպքում նա հեշտությամբ կարող է ընկնել։
Կարծում եմ, որ նրան պետք է պաշտպանել՝ հաշվի առնելով իրեն անհրաժեշտ ժամանակը, և երբ նա հասնի որոշակի մակարդակի, մենք կկարողանանք ինչ-որ բան ասել»,- ասել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Խրիստո Ստոիչկովը։