«Բարսելոնան» մտադիր է արագացնել 27-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ 2026 թվականի ամռանը ավարտվող աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները ակումբի ֆինանսական բեռը նվազեցնելու համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանայի» ծրագիրն է նոր երկարաժամկետ պայմանագրով դե Յոնգի մեծ աշխատավարձը մի քանի տարվա վրա բաժանել: Այս կերպ «Բարսելոնան» նախատեսում է ազատել տեղ աշխատավարձի ցուցակում:
Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ դե Յոնգի աշխատավարձը կազմում է տարեկան 37,5 միլիոն եվրո, ինչը ամենաբարձրն է Իսպանիայի առաջնությունում։
Դե Յոնգը «Բարսելոնա» է տեղափոխվել «Այաքսից» 2019 թվականի ամռանը։