Ուլի Հյոնեսն ասել է, որ «Բավարիան» այլևս գումար չունի այս ամառ տրանսֆերների համար:
«Այլևս տրանսֆերներ չեն լինի, եթե ևս երկու-երեք խաղացող չհեռանան:
Մաքս Էբերլը և Քրիստոֆ Ֆրոյնդը շատ լավ գիտեն, որ ուրիշ ոչ ոք չի գա, եթե աստղային խաղացողներից մեկը չհեռանա:
«Բավարիան ոչ մի գրոշ չունի»,- ասել է մյունխենյան թիմի պատվավոր նախագահ Հյոնեսը։
Այս ամառ ակումբն արդեն պայմանագիր է կնքել Մայքլ Օլիսեի հետ «Քրիսթալ Փելասից» և Ժոաո Պալինյոյի հետ «Ֆուլհեմից»՝ ավելի քան 50 միլիոն եվրո արժողությամբ: «Բավարիան» 30 միլիոն եվրոյով գնել է նաև «Շտուտգարտի» պաշտպան Հիրոկի Իտոյին և այլ ոչ թանկ գործարքներ կնքել: