«Լիվերպուլը» Սաուդյան Արաբիայի ակումբների համար 33-ամյա կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի դիմաց սահմանել է 55 միլիոն եվրո արժեք: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով Պրոֆի Լիգայի ակումբներն արդեն կապ են հաստատել «Լիվերպուլի» հետ։ Ներկայում սաուդյան ակումբները, որոնց անունըներ չեն նշվում, 55 միլիոն եվրոյի գինը չափազանց բարձր են համարում:
Ընդգծվում է, որ հաշվի առնելով վան Դեյկի պայմանագրի ավարտը մերսիսայդցիների հետ 2025 թվականի ամռանը՝ Սաուդյան Արաբիայի ակումբները նրա հետ կարող են նախնական համաձայնություն ձեռք բերել 2025 թվականի հունվարին։
Հիշեցնենք, որ Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։