Լեհաստանի 2024/25 մրցաշրջանի մեկնարկային՝ առաջին տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ հաղթել է «Կորոնային»։
Հանդիպումն ավարտվել է 3-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» կազմում հանդիպմանը մասնակցել է մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով խաղավերջում։
84-րդ րոպեին Վահանի փոխանցումից հետո Լուկասիակը ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը։