«Բարսելոնան» հետաքրքրված է «Ալ Իթիհադի» և Ֆրանսիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը ակտիվացրել է իր հետաքրքրությունը ֆրանսիացի ֆուտբոլիստի նկատմամբ այն բանից հետո, երբ նա բավականին հաջող հանդես եկավ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում:
Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ «Ալ Իթիհադը» Կանտեից բաժանվելու մեծ ցանկություն չունի:
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։