«Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը կարող է միանալ «Լացիոյին»: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի համաձայն՝ հռոմեացիները հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ջուդ Բելինգհեմի եղբոր ծառայություններով։
Կողմերն արդեն բանակցում են Ջոբի՝ իտալական Ա Սերիա տեղափոխության շուրջ։
Անցած մրցաշրջանում 18-ամյա Ջոբ Բելինգհեմը անցկացրել է 47 հանդիպում, խփել 7 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստը «Բիրմինգհեմի» սան է։ 2023 թվականի հուլիսին նա տեղափոխվեց «Սանդերլենդ»։