«Տոտենհեմը» և «Մարսելը» համաձայնության են եկել կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբյերգի՝ ֆրանսիական ակումբ տեղափոխության հարցում։
Այս մասին հայտնել է ինսայդեր Սանտի Աունան։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի գումարը կկազմի 13,5 մլն եվրո։ Մոտ օրերս Հոյբյերգը պետք է դառնա մարսելյան թիմի խաղացող։
28-ամյա Պյեր-Էմիլ Հոյբյերգը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում։