Խորվաթական «Հայդուկը» հայտարարել է կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տեղափոխության մասին։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ռակիտիչի նոր թիմը մարզում է իտալացի մասնագետ Ջենարո Գատուզոն։
Ռակիտիչի վերջին ակումբը սաուդյան «Ալ-Շաբաբն» էր: 2023/24 մրցաշրջանում խորվաթն անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։