Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է այն հարցին, թե երբ է պատրաստվում ավարտել մարզչական կարիերան։
«Ես չգիտեմ, թե երբ կգա այդ օրը»: Հավանաբար երբ «Ռեալը» կհոգնի ինձնից, այդ ժամանակ ես կմտածեմ, թե ինչ անել հետո»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
65-ամյա մասնագետը Մադրիդի «Ռեալը» գլխավորում է 2021 թվականից։ Անցած մրցաշրջանում Իտալացու գլխավորությամբ «Սերուցքայինները» դարձան Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի Սուպերգավաթակիր և Չեմպիոնների լիգայի խաղարկության հաղթող։
Հիշեցնենք, որ Անչելոտիի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։