Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Նշվում է, որ կողմերը շատ մոտ են պայմանագրի կնքմանը։
Տրանսֆերի գումարը կկազմի մոտ 50 միլիոն եվրո։ 29-ամյա խաղացողի տեղափոխությամբ անձամբ հետաքրքրված է «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ Սպասվում է, որ կիսապաշտպանը մանչեսթերյան ակումբի հետ կկնաքի 4 տարվա պայմանագիր։
Գերմանիայի առաջնության անցած մրցաշրջանում Կիմիխը մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։