Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն Մաքս Ֆերստապենն ասել է, որ միշտ աջակցելու է «Բարսելոնային», սակայն ակնկալում է բարդ դիմակայություն «Ռեալի» հետ։
«Մրցաշրջանը դժվար է լինելու, կարծում եմ: Եթե նայեք, թե ինչպես է ուժեղանում մադրիդյան թիմը, ինչպիսի խաղացողներ ունեն…
Իհարկե, ես միշտ կլինեմ «Բարսելոնայի» երկրպագու՝ անկախ ամեն ինչից։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է իրատես լինենք մեր մրցակիցների հարցում, այնպես չէ՞:
Կարծում եմ, որ մրցաշրջանը կրկին բարդ է լինելու, քանի որ մադրիդցիների հետ պայքար է լինելու։ Բայց միշտ պետք է հավատալ. «Բարսան» նույնպես լավ թիմ ունի, և հիմա կա նոր մարզիչ, ով գիտի, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ»