Հայտնի է դարձել ֆրանսիական Լիգա 1-ի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստի անունը:
Ըստ Capology-ի՝ Ֆրանսիայում ամենաշատը վաստակում է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն: Ֆրանսիացու աշխատավարձը կազմում է տարեկան 20 միլիոն եվրո։
Երկրորդ տեղը զբաղեցնում է նրա թիմակիցը՝ պաշտպան Լուկաս Էրնանդեսը։ Նա տարեկան ստանում է 19 միլիոն եվրո աշխատավարձ։
Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Մարկինյոսը՝ 16,8 մլն եվրո աշխատավարձով։ Լավագույն տասնյակում միայն մեկ ակումբի՝ ՊՍԺ-ի ներկայացուցիչներն են։