Բրազիլական «Գրեմիոյի» մինչև 20 տարեկանների թիմի դարպասապահ Արթուր Կոնեգլյանը հանդես կգա «Նոայում»։
Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հայկական արմատներ ունեցող դարպասապահը ֆուտբոլային առաջին քայլերը սկսել է Բրազիլիայում։
2022 թվականից Կոնեգլյանը հանդես է եկել «Գրեմիոյի» երիտասարդական թիմում։