Գերմանական «Այնտրախտը» հայտարարել է «Լիդսի» պաշտպան Ռասմուս Քրիստենսենի վարձակալության մասին։
Դանիայի հավաքականի ֆուտբոլիստն առաջիկա մրցաշրջանը կանցկացնի Բունդեսլիգայում։
Քրիստենսենը Դանիայի հավաքականի կազմում անցկացրել է 21 հանդիպում։
Ռասմուսը նախորդ մրցաշրջանը ևս վարձավճարով անցկացրել է «Ռոմայում»։ Իր կարիերայի ընթացքում Ռասմուսը հանդես է եկել նաև «Այաքսում», «Զալցբուրգում» և «Միտյուլանդում»։