ՊՍԺ-ի կիսապաշտպան Չավի Սիմոնսը կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, հայտնում է Daily Mail-ը՝ L’Equipe-ին հղումով։
Աղբյուրի համաձայն՝ մանկունիանցիները ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ չնայած այն տեղեկատվությանը, որ հայտնվել է հոլանդացի կիսապաշտպանի՝ «Բավարիայի» հետ համաձայնության մասին։ Նշվում է, որ Սիմոնսի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։ Հաղորդվում է, որ տեն Հագի օգնական Ռուդ վան Նիստելռոյը, ով Սիմոնսի հետ աշխատել է ՊՍՎ-ում, կարող է օգնել է ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Բացի այդ, ՄՅՈՒ-ի դիտակետում է նաև մյունխենյան ակումբի և Նիդեռլանդների հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Մատիս դե Լիխտը։ Ֆուտբոլիստը ևս դեմ չէ կարիերան ԱՊԼ-ում շարունակելուն։ «Կարմիրները» դիտարկում են նաև «Էվերտոնի» պաշտպան Ջերադ Բրանթուեյթին գնելու տարբերակը, բայց ոչ 70-75 միլիոն ֆունտով (83-88 միլիոն եվրո), որը պահանջում է լիվերպուլյան ակումբը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է նաև «Չելսիի» 27-ամյա ձախ պաշտպան Բենջամին Չիլուելի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Չիլուելին «կարմիրները» դիտարկում են որպես խաղացող, որը կարող է մրցակցել Լյուկ Շոուի հետ ձախ պաշտպանի դիրքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանչեսթերյան գրանդը հետաքրքրված է նաև «Բրայթոնի» վինգեր Կաուրո Միտոմայի ծառայություններով։ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է նաև կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ պայմանագիր կնքելու հարցում, ով ազատ գործակալի կարգավիճակում է, հայտնում է Get French Football News-ը՝ L`Equipe-ին հղումով։ Ֆրանսիական ՊՍԺ-ի հենակետային կիսապաշտպան Մանուել Ուգարտեն ևս կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ինչպես հայտնի է դարձել լրագրող Սանտի Աունեին, «կարմիրները» մոտ են 23-ամյա ուրուգվայցու տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։
Հիշեցնենք, որ այս ամառ թիմից արդեն հեռացել են Մեյսոն Գրինվուդը, Ռաֆայել Վարանը, Դոնի վան Դե Բեկը, Վիլի Կամբվալան։
Օրերս «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է 18-ամյա կենտրոնական պաշտպան Լենի Յորոյին ձեռք բերելու մասին, ով նախկինում հանդես է եկել «Լիլում»։ Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի համար անգլիական ակումբը վճարել է 62 մլն եվրո։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը ներկա պահին այս ամառային տրանսֆերային պատուհանի ամենաթանկարժեք գործարքն է։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչեւ 2029 թվականի ամառ։
Ավելի վաղ «Մանչեսեթեր Յունայթեդը» հայտարարել էր «Բոլոնիայի» ֆուտբոլիստ Ջոշուա Զիրկզեի տրանսֆերը ձևակերպելու մասին։ Հարձակվողն անգլիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Transfermarkt-ի համաձայն՝ ՄՅՈՒ-ն ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 42,5 մլն եվրո: