«Կոմոն» հայտարարել է իսպանացի պաշտպան Ալբերտո Մորենոյի հետ պայմանագիր կնքելու մասին:
Կողմերը պայմանագիր են կնքել մեկ տարի ժամկետով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
32-ամյա իսպանացին իտալական ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Մորենոն խաղացել է «Վիլյառեալում» վերջին հինգ մրցաշրջաններում։ 2023/24 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Պաշտպանը չորս խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում: