«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է ակումբի հետ չորս տարվա պայմանագրի ստորագրումը.
«Ես շատ ուրախ եմ այս մրցաշրջանը սկսելու համար որպես գլխավոր մարզիչ և շնորհակալ եմ սեփականատերերի խմբին այս պաշտոնում ինձ վստահելու համար:
Ես կիսում եմ խմբի հավակնությունները և հավատում եմ, որ սա միայն սկիզբն է, ուր կարող է գնալ այս ակումբը:
Սա բարդ և կարևոր մրցաշրջան է լինելու, բայց ես և մնացած մարզչական շտաբը պատրաստ ենք, և մենք բոլորս հավատում ենք մեր հաջողությանը»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։