«Նապոլին» համաձայնության է եկել «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը 31-ամյա բելգիացու հետ համաձայնացրել է երեք տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 6 միլիոն եվրո աշխատավարձով։
Այժմ գործարքի շուրջ պետք է բանակցել «Չելսիի» հետ. լոնդոնցիները ցանկանում են այս տրանսֆերից վաստակել մոտ 35 միլիոն եվրո՝ գումարած բոնուսները:
Լուկակուն «Չելսի» է վերադարձել 2021 թվականին։ Նախորդ մրցաշրջանում Ռոմելուն վարձավճարով հանդես էր գալիս «Ռոմայում»: