«Միլանի» նախկին պաշտպան Պաոլո Մալդինին ասել է, թե ում է համարում ավելի ուժեղ՝ Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին, թե՞ Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ես լավ գիտեմ և՛ Ռոնալդուին, և՛ Մեսսիին։ Երկուսն էլ վերջին տարիներին մշտապես արժանացել են «Ոսկե գնդակին», բայց Լեոն, իմ կարծիքով, գերազանցում է Կրիշտիանուին:
Ռոնալդուն բարձրակարգ ֆուտբոլիստ է և ուժեղ անհատականություն, բայց ես նախընտրում եմ Մեսսիին»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
39-ամյա Ռոնալդուն «Ալ Նասրի» ֆուտբոլիստ է: 37-ամյա Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»: