Իսպանացի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն հաջորդ մրցաշրջանում չի մնա «Բարսելոնայում»: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ Ռոբերտոյի և «Բարսելոնայի» ճանապարհները կբաժանվեն այս ամառ: Ֆուտբոլիստը դեռևս համաձայնություն չունի որևէ ակումբի հետ, սակայն նա ուսումնասիրում է մի քանի տարբերակներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից և Իտալիայից:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ռոբերտոյով հետաքրքրված են «Սևիլիան», «Վալենսիան» և «Ժիրոնան»: