Այսօր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Նոան» Հյուսիսային Մակեդոնիայում հյուրընկալվել է տեղի «Շկենդիային»։
Առաջին հանդիպումն ավարտվել էր «Նոայի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Պատասխան հանդիպման առաջին խաղակեսից հետո Ռուի Մոտայի թիմը հաղթում է մրցակցին 1-0 հաշվով։
Հանդիպման 20-րդ րոպեին Գոռ Մանվելյանի փոխանցումից այս դիմակայությունում իր երկրորդ գոլը խփեց թիմի ավագ Միլկովիչը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում ուժերն է չափել էստոանական «Կալևի» հետ և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Ուրարտուն» երկխաղյա դիմակայության արդյունքում 4-1 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որտեղ կմրցի չեխական «Բանիկի» հետ: