Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասիի տեղափոխության մասին։
Գվինեայի ազգային հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2028 թվականի ամառ։ Ըստ Transfermarkt-ի՝ տրանսֆերի գումարը կազմել է 17,5 մլն եվրո։
Գուիրասին «Շտուտգարտում» հանդես է եկել 2022 թվականի աշնանից։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 30 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Գուիրասիի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։