Թուրինի «Յուվենտուսը» մտածում է թիմի հարձակման գիծն ուժեղացնելու մասին՝ հաշվի առնելով Ֆեդերիկո Կիեզայի՝ հնարավոր տեղափոխությունը, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բիանկոներները» ցանկանում են գնել «Ռեալ Սոսյեդադի» իսպանացի հարձակվող Միկել Օյարսաբալի տրանսֆերը։ Նշվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերման տարբերակը շատ է դուր գալիս թուրինյան ակումբի մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին։
Նշվում է, որ բասկյան ակումբը պատրաստ է բաժանվել իր ավագից առնվազն 75 միլիոն եվրոյի դիմաց, ինքը՝ Օյարցաբալը, չի ցանկանում հեռանալ հարազատ ակումբից, ուստի «Յուվենտուսի» համար դժվար կլինի ձեռք բերել նրան։