Շվեդ լեգենդար նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդին` Մաքսիմիլիան Իբրահիմովիչը պայմանագիր է կնքել «Միլանի» հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Զլատանի որդին այժմ կխաղա «Միլան Ֆուտուրո» երիտասարդական թիմում, որը հանդես է գալիս Սերիա Ց-ում։
Անցած մրցաշրջանում 17-ամյա Մաքսիմիլիանը «Ռոսոներիների» մինչև 18 տարեկանների թիմի կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։