Ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն , որը այս պահին ունի ազատ գործակալի կարգավիճակ, կարող է կարիերան շարունակել «Նապոլիում»: Այս մասին հայտնում է TuttoMercatoWeb-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլցիները բանակցություններ են սկսել 29-ամյա ֆուտբոլիստի հետ, որը այս ամառ հեռացել է «Յուվենտուսից»։ Հաղորդվում է, որ տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Նշվում է, որ ֆրանսիացին դեռ չի արձագանքել այս առաջարկին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Յուվենտուսը» ֆրանսիացուն նոր առաջարկ է արել երկարաձգել պայմանագիրը տարեկան 7,5 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն Ռաբյոն դրան ևս չի արձագանքել։
Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանը «Ծեր սինյորայի» կազմում անցկացրել է 212 հանդիպում, որոնցում դարձել է 22 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։