Մադրիդի «Ռեալը» հայտարարել է թիմի աջ պաշտպան Լուկաս Վասկեսի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
33-ամյա խաղացողի նոր պայամանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2025 թվականը։
Հիշեցնենք, որ «Սերուցքայինները» ավելի վաղ երկարաձգել էին նաև թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի պայմանագրի ժամկետը։ Անցած մրցաշրջանում 32-ամյա Վասկեսը մադրիդյան թիմի կազմում մասնակցել է 38 հանդիպան դառնալով՝ 3 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։