Հուլիսի 16-ից 24-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվում է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՇՖ պաշտոնական կայքը։
Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով: Հայաստանից մրցաշարին մասնակցում են 149 շախմատիստներ:
Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը: