«Ֆիլադելֆիա Յունիոնի» կիսապաշտպան Կավան Սալիվանը դարձավ ամենաերիտասարդ խաղացողը, որը խաղացել է MLS-ում։
Սալիվանը խաղադաշտ է դուրս եկել «Նյու Ինգլենդ Ռևոլյուշնի» դեմ խաղում, որը կայացել է այսօր՝ հուլիսի 18-ին և ավարտվել «Ֆիլադելֆիայի» հաղթանակով (5:1):
14-ամյա կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 85-րդ րոպեին, սակայն արդյունավետ գործողությամբ չի հասցրել աչքի ընկնել։ Ներկայումս 14 տարեկան 293 օրական Կավանը MLS-ի պատմության ամենաերիտասարդ խաղացողն է: Այս ռեկորդը նախկինում պատկանում էր Ֆրեդի Ադուին, որը իր նորամուտը նշել է «Դի Սի Յունայթեդում» 2004 թվականին 14 տարեկան 307 օրական հասակում։
Նշենք, որ մայիսին Կավան Սալիվանը համաձայնել էր տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթի»: Երիտասարդ ամերիկացին 18 տարեկան դառնալուն պես կդառնա «Քաղաքայինների» խաղացող։