Իսպանիայի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կենտրոնական պաշտպան Ռոբին լե Նորմանը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «Ներքնակների» ղեկավարությունը պատրաստում է բոլոր պաշտոնական փաստաթղթերը՝ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու համար։
Անցած մրցաշրջանում պաշտպանը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։