Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկողլուն պատասխանել է Անգլիայի հավաքականը գլխավորելու մասին լուրերին։
«Մենք մինչմրցաշրջանային մարզումների ենք, և ես «Տոտենհեմի» մարզիչն եմ։ Ես այլ բանի մասին չեմ մտածում։ Միակ բանը, որի վրա ես կենտրոնացած եմ, դա ակումբն է և նրա հաջողությունը։ Ես քնել եմ ճաշից հետո, այնպես որ բաց եմ թողել բոլոր ասեկոսեները: Ես նույնիսկ չգիտեմ, թե այնտեղ ինչ են գրել»,- Պոստեկողլուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Անգելոս Պոստեկողլուն հայտնվել է Անգլիայի հավաքականը գլխավորելու մասնագետների ցանկում։