«Բարսելոնայի» 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Պաբլո Տորեն երեքշաբթի՝ հուլիսի 16-ին, թիմի մարզման ժամանակ կոտրել է ձախ ձեռքի հինգերորդ մետակարպալ ոսկորը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Մոտ օրերս ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի ակումբի բժիշկների կողմից։ Վիրահատությունից հետո կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը լրացուցիչ կտեղեկացնի Տորեի առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ Տորեն այս ամառ վերադարձավ «Բարսելոնա» «Ժիրոնայում» վարձավճարով հանդես գալուց հետո, որտեղ անցած մրցաշրջանում անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Տորեի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։