Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ժորդի Մոնրոյ Արարատը վերադարձել է հարազատ ակումբ՝ «Ինդեպենդիենտե Սանտա Ֆե»:
28-ամյա ֆուտբոլիստը 2 տարով պայմանագիր է կնքել՝ մինչև 2026 թվականը։
Այսօր նա իր ակումբի կազմում հանդես կգա Կոլումբիայի առաջնության առաջին տուրում։