«Մարսելի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է Ֆրանսիական ակումբից հեռանալու մասին։
«Ես զգացողություններով լի տարի եմ ունեցել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ ակումբին, անձնակազմին, իմ թիմակիցներին և մեր երկրպագուներին: Դուք ինձ ավելի ուժեղ դարձրեցիք և այս հիշողությունները հավերժ կմնան ինձ հետ:
Ինչպես գիտեք, ես միշտ հետևել եմ հորս խորհուրդներին, որոնք ինձ օգնել են դառնալ այն խաղացողը, որը ես կամ հիմա, այդ պատճառով էլ կայացրել ենք այս որոշումը։ «Մարսելը» միշտ ինձ հետ կլինի։ Ես այն երբեք չեմ մոռանա»,- գրել է Օբամեյանգը սոցցանցերում։
35-ամյա գաբոնցին 2023 թվականի ամռանից էր հանդես գալիս «Մարսելում», ուր տեղափոխվել էր «Չելսիից»։