«Բարսելոնայի» իսպանացի խաղացողներ Լամին Յամալն ու Պեդրին հումորային հրապարակումներ են կատարել իրենց istagram-յան էջերի story բաժնում։
Կատալոնական ակումբի խաղացողները այցելել են դեռևս վերակառուցման փուլում գտնվող «Սփոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտ և տեղից ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին։
Պեդրին շինհրապարակից լուսանկար է հրապարակել և դրան կից գրել է «Հասկանալի է, որ այս աշխատանքով մենք ապրուստ չէինք վաստակի», իսկ Յամալը պատասխանել է 100 տոկոս։
Նշվում է, որ կատալոնական ակումբը իր հարազատ մարզադաշտ կկարողանա վերադառնալ այս տարվա դեկտեմբերին։