Մադրիդի «Ռեալի» աստղային նորեկ Կիլիան Մբապեն խոսել է այն մասին, թե երբ է սկսել սովորել իսպաներեն և ինչու։
«Իսպաներեն սկսեցի սովորել դպրոցում։ Լավագույն ժամանակը չէր, բայց ես երազում էի խաղալ «Ռեալում», այդ իսկ պատճառով սկսեցի սովորել իսպաներեն: Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա ինձ համար ավելի հեշտ կլինի հարմարվել:
Ես նախկինում ունեցել եմ իսպանախոս մարզիչներ՝ Լուիս Էնրիկեն և Պոչետինոն նրանց հետ պարբերաբար հաղորդակցվել եմ իսպաներոնով։ Եվ ես չեմ վախենում սխալվելուց»,- ասել է Մադրիդի «Ռեալի» հարձակվողը։
Հիշեցնենք, որ 25-ամյա խաղացողի տարեկան աշխատավարձի չափը «Արքայական» ակումբում կկազմի մոտ 15 միլիոն եվրո՝ առանց հարկերի և իմիջային իրավունքների 60-ից 80 տոկոս տնօրինությամբ։