«Չելսիի» անգլիացի կիսապաշտպան Քոուլ Պալմերը ԵՎՐՈ-2024-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից (1։2) շատ չանցած անցել է մարզումներին։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ «Ազնվականների» 22-ամյա խաղացողը ակտիվորեն մարզվում է մարզասրահում՝ բարելավվելով ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ անգլիացին անցած մրցաշրջանում լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։