Լոնդոնի «Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի մասնակցությամբ տեսանյութում հնչած ռասիստական վանկարկումների կապակցությամբ:
«Չելսի» ֆուտբոլային ակումբը խտրական պահվածքի բոլոր ձևերը կտրականապես անընդունելի է համարում: Մենք հպարտ ենք լինել բազմազգ ակումբ, որտեղ բոլոր մշակույթները, համայնքներն ու ինքնությունները իրենց ողջունելի են զգում:
Մենք ընդունում և գնահատում ենք մեր խաղացողի հրապարակային ներողությունը և դա կօգտագործենք որպես սխալների վրա սովորելու հնարավորություն:
Ակումբը ներքին կարգապահական ընթացակարգ է սկսել»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում:
Հիշեցնենք, որ ֆրանսիացնիներին ուղղված վիրավորական երգը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները կատարել են 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Կոլումբիայի հետ հաղթանակից հետո (1:0):