«Բարսելոնայի», «Բավարիայի» և «Լիվերպուլի» իսպանացի նախկին կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, որը վերջերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին, աշխատանք է ստացել կատալոնական թիմի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի մարզչական շտաբում։ Այս մասին հայտնում է իսպանական Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ալկանտարան համարվում է թիմի և մարզչական շտաբի հաղորդակցության առանցքային օղակը։ Նախկին կիսապաշտպանը նախամրցաշրջանային մարզումների ժամանակ Ֆլիկից հրահանգներ և տակտիկական առաջադրանքներ է իսպաներենով փոխանցում կատալոնական ակումբի խաղացողներին:
Հաղորդվում է, որ Տիագոն չի պլանավորում երկար մնալ գերմանացու շտաբում «թարգմանիչ-մարզչի» պաշտոնում։ Նշվում է, որ հենց գերմանացի մասնագետը իսպաներեն սովորի, Ալկանտարան կհեռանա «Բարսելոնայից»։