Մադրիդի «Ռեալը» չի դադարեցնում տրանսֆերային շուկայում իր աշխատանքը։ Ինչպես հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալքը, «Արքայական» ակումբի ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի նկատմամբ։
Նշվում է, որ ինքը՝ խաղացողը, պատրաստ է տեղափոխվել «Սանտիագո Բեռնաբեու»: Տրենտի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ 2023/24 մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։