Բիլբաոյի «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայ Սիմոնը վնասվածքի պատճառով բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը, հայտնում է El Larguero-ն
Աղբյուրի տեղեկություններով՝ դարպասապահը վիրահատության կենթարկվի վնասված դաստակի պատճառով։ Նշվում է, որ Սիմոնը լիովին կվերականգնվի միայն հոկտեմբերին։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ում դարպասապահը «Ֆուրիա Ռոխայի» կազմում մասնակցել է 6 հանդիպման, որոնցում բաց է թողել 4 գնդակ։ 27-ամյա իսպանացին նաև ճանաչվել է ԵՎՐՈ-2024-ի լավագույն դարպասապահ։