Հուլիսի 16-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ Կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Մեր հավաքականը զիջեց մրցակցին 1:3 հաշվով:
Հայաստանի կանանց հավաքականը C4 խմբում զբաղեցրել է 3-րդ տեղը։ C4 խմբից հաջորդ փուլ դուրս եկավ միայն Ռումինիան՝ վստահ խաղ ցուցադրելով որակավորման ողջ ընթացքում: Հայաստանի հավաքականը, չնայած մի քանի հաջող հանդիպումներին, չկարողացավ դուրս գալ հաջորդ փուլ՝ զբաղեցնելով 3-րդ տեղը։
Հենց այս որակավորման ժամանակ էր, որ Հայաստանի հավաքականը 13 տարվա մեջ առաջին հաղթանակը տարավ պաշտոնական խաղերում՝ 3-2 հաշվով հաղթելով Բուլղարիային, իսկ հետո 2-1 հաշվով հաղթեց Ղազախստանին։