Ամերիկյան Fenway Sports Group ընկերությունը, որին պատկանում է «Լիվերպուլը», հրաժարվել է «Բորդոն» ձեռք բերելու մտքից։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Fenway Sports Group-ը հայտնել է «Բորդոյին» և նրա բաժնետիրոջը ակումբի ձեռքբերման շուրջ բանակցություններից դուրս գալու ցանկության մասին: Այս որոշումը բացատրվում է մասնավորապես մարզադաշտի հնարավոր ծախսերով, ինչպես նաև ֆրանսիական ֆուտբոլի ընդհանուր տնտեսական համատեքստով։
«Բորդոն» և Ժերար Լոպեսը (խմբ. — սեփականատերը) շնորհակալություն են հայտնում Fenway Sports Group-ին ակումբի նկատմամբ հետաքրքրության համար։ Ակումբն այժմ գործադրում է բոլոր ջանքերը՝ վերջնական տեսքի բերելու 2024/2025 մրցաշրջանի ֆինանսավորման ծրագիրը՝ բողոքարկման լսումներ անցկացնելու նպատակով»,- ասվում է «Բորդոյի» մամուլի ծառայության հաղորդագրությունում։