Մադրիդի «Ատլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան տեղափոխվում է «Միլան», հայտնում Sports.ru-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ առավոտյան իսպանացի հարձակվողը ժամանել է «Վանդա Մենտրոպոլիտանո»՝ հրաժեշտ տալու Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությանը , այդ թվում՝ նախագահ Էնրիկե Սերեսոյին: Իսկ հետո գնացլ է իսպանական Լոս Անջելես դե Սան Ռաֆայել քաղաք մարզիչներին ու թիմակիցներին հրաժեշտ տալու։
Նշվում է, որ վաղը՝ հուլիսի 17-ին հարձակվողը կմեկնի «Միլան», որպեսզի բուժզննում անցնի իր նոր ակումբում։ 31-ամյա իսպանացու համար «Միլանը» կվճարի մոտ 15 միլիոն եվրո։