Այսօր՝ հուլիսի 16-ին Գարեթ Սաութգեյթը պաշտոնապես հայտարարեց Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում է նաև Սարինա Ուիգմանը։ Նա այժմ աշխատում է Անգլիայի կանանց ազգային հավաքականի հետ։ Հարկ է նշել, որ 54-ամյա Ուիգմանը Նիդեռլանդների և Անգլիայի կանանց հավաքականների ղեկին հաղթել է Եվրոպայի առաջնությունում։
Հիշեցնենք, որ Սաութգեյթը «Երեք առյուծների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է գրեթե 8 տարի՝ 2016 թվականի սեպտեմբերից։ 53-ամյա մասնագետի գլխավորությամբ անգլիացիները երկու անգամ անընդմեջ դուրս եկան Եվրոպայի առանության եզրափակիչ, (ԵՎՐՈ-2020-ում և ԵՎՐՈ-2024-ում) սակայն այդպես էլ չկարողացան դառնալ չեմպիոն։