Այսօր՝ հուլիսի 16-ին, Մադրիդում (Իսպանիա) տեղի կունենա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ որպես տեղի «Ռեալի» ֆուտբոլիստի պաշտոնական շնորհանդեսը։ Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 14:00-ին:
Մբապեի շնորհանդեսի ուղիղ հեռարձակումը հասանելի է մադրիդյան ակումբի YouTube-ի պաշտոնական ալիքում: