Հայաստանի Օլիմպիական հավաքականի առաջին մասնակիցը մեկնել է Փարիզ: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն արդեն մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք, որտեղ վաղը կմասնակցի օլիմպիական ջահի փոխանցումավազքին:
Էլմիրան լուսանկար է հրապարակել օդանավակայանից, որտեղ իրեն ճանապարհել են ամուսինն ու հրաձիգ ընկերները:
Հիշեցնենք՝ Էլմիրան հուլիսի 17-ին Փարիզի մոտակա քաղաքներից մեկում վազելու է 200 մետր: Օլիմպիական խաղերում նրա մրցումային օրը հուլիսի 27-ն է: Այդ օրը նա հանդես է գալու 10 մետր օղամղիչ ատրճանակ մրցաձևի որակավորման փուլում: