2024 թվականի հուլիսի 15-ին ընկերական հանդիպում կայացավ նորվեգական «Ռոսենբորգի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» միջև։
Խաղը կայացել է Տրոնհեյմում (Նորվեգիա) և ավարտվել է «Ռոսենբորգի» հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Նշենք, որ նորվեգական ակումբը հաղթանակ տարավ հանդիպման վերջում․ ավելացված ժամանակում 90+3-րդ րոպեին Նոա-Ժան Հոլմը դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց «Ռոսենբորգին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ընկերական խաղում կհանդիպի «Ռեյնջերսի» հետ։