«Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսին 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում նրա ելույթի համար։
«100 միլիոն եվրո Դեկլան Ռայսի համար։ Ի՞նչ է նա անում։ Նա խլում է գնդակը միայն այն բանի համար, որ այն հետ փոխանցի Ջոն Սթոունզին: Նա անօգուտ է:
Եթե դու իսկապես 100 միլիոն եվրո արժես, պետք է կարողանաս գնդակն առաջ տանել»,- վան դեր Վարտի խոսքը մեջբերում է The European Lad-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):