Հուլիսի 16-ին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում «Փյունիկը» Երևանում կընդունի Մինսկի «Դինամոյին»։
Պատասխան հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի ֆուտբոլիստ Հենրի Ավագյանը։
«Մրցակցի մասին, կասեմ, որ ՉԼ-ում չկան թույլ մրցակիցներ»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ավագյանը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Դինամո Մինսկ» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին՝ 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։